ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒԹԵԱՆ ՏՕՆԸ ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ

Յունուարի 26-ին, Սուրբ Յարութեան Տաճարում նշուեց Անունակոչութեան տօնը, որի ընթացքում Ս. Պատարագ մատուցուեց Տիրոջ Գերեզմանի վրայ:
Վանք վերադարձի ճանապարհին, Հին Քաղաքի ոստրկանատնից եկեղեցական թափօր կազմուեց դէպի Պատրիարքարանի ընդունելութեան դահլիճ, որտեղ տեղի ունեցաւ տնօրհնէքի արարողութիւն, որից յետոյ Պատրիարք Սրբազանը բոլոր ներկաներին բաժանեց օրհնուած նարինջ:
Տնօրհնէքի արարողութիւն կատարուեց նաեւ Բաղչաթաղի եւ Ժառանգաւորաց Վարժարանի ճաշարաններում:

Uncategorized @hy