Մեր մասին
Երուսաղեմի հայ համայնքը ամենահինն է քաղաքում,հայերից առաջ միայն հրեաներն են ներկա եղել Երուսաղեմում: Ի տարբերություն հրեաների, որ ժամանակ առ ժամանակ լքել են քաղաքը, հայերը երբեք չեն լքել Սուրբ քաղաքը: Երուսաղեմը տասնյակ անգամներ անցել է ձեռքից ձեռք, եւ հայերը կարողացել են ընդհանուր լեզու գտնել յուրաքանչյուր նոր իշխանության հետ: Ինչպես է պատահել, որ Երուսաղեմում հայերն ունեն իրենց առանձին թաղամասը և հայերն են հանդիսանում Քրիստոնյա կարևոր սրբավայրերի պահահապաններից մեկը:
Միայն մեր ներկայությամբ հայկական Երուսաղեմը եղել է և կմնա հայկական: