Ս. ՅԱԿՈԲՈՍ ԳԼԽԱԴԻՐ ԱՌԱՔԵԱԼԻ ՏՕՆԸ ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ

Յունուարի 11-ին, Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը նշեց Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի հովանաւոր Սուրբի Ս. Յակոբոս Գլխադիր առաքեալի տօնը:
Օրուայ առթիւ Ս. Յակոբոս Գլխադրի խորանի վրայ Ս. Պատարագ մատուցեց եւ օրուայ պատգամը փոխանցեց Երուսաղէմի Հայ Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկեանը: Պատարագի աւարտի տեղի ունեցաւ նաեւ թափօր: Թափօրից յետոյ Միաբանութիւնը եւ հաւատացեալները բարձրացան պատրիարքարան, որտեղ Պատրիարք Սրբազանը ներկաներին բաժանեց նշխարք:
Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարում է թաղուած 12 առաքեալներից առաջին նահատակ Ս. Յակոբոս առաքեալի գլուխը, իսկ մարմինը թաղուած է Իսպանիայի Կոմպոստելա քաղաքում:

Uncategorized @hy