ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 100 ԱՄԵԱԿ

Այսօր Երուսաղէմի Հին Քաղաքում նշուեց Բրիտանացիների կողմից` Օսմանեան լծից քաղաքի ազատագրման 100 ամեակը եւ այդ առթիւ գեներալ Ալենբիի մուտքը Երուսաղէմ:
Մուտքից յետոյ, ութ լեզուներով, ներառեալ հայերէնով, ընթերցուեց քաղաքում ռազմական դրութիւն հաստատելու հռչակագիրը:
Ապա, Դաւթի աշտարակի թանգարանում հիւրերի համար ելոյթ ունեցաւԺառանգաւորաց Վարժարանի երգչախումբը:
Արարողութեանը ներկայ էին գեներալ Ալենբիի ընտանիքի անդամները եւ Երուսաղէմի քաղաքապետը:

 

Non classifié(e)